Նիլ Արմսթրոնգ
Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Ալդեն Արմսթրոնգը ծնվել է 1930թ.-ի օգոստոսի 5-ին Ուապակոնետայում (Օհայո, ԱՄՆ): Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում:
1970-1971 թվականներին եղել ՆԱՍԱ-յի փոխղեկավարը:
1969 թվականի հուլիսի 20-ին նա դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց լուսնի վրա: Այդ պահին նա ասել է իր հայտնի՝ «Մի փոքր քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության»:
Նիլ Արմսթրոնգը Ապոլլո 11-ի պատմական առաքելությունից հետո: Մահվանից հետո շատ են հիշում նրա ասած միտքը. «Տիեզերագնացները չեն մահանում շաբաթ օրը, համենայնդեպս ես ոչ մի այդպիսի դեպք չգիտեմ»: Զարմանալի ճակատագրի բերումով Արմսթրոնգը մահացավ հենց շաբաթ օրը:
Նիլը ունի 2 որդի: Մահաել է 1912թ.-ի օգոստոսի 25-ին:
Արտեմի Այվազյան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրներից է, կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Ծնվել է 1902թ. հունիսի 26-ին:
1923թ. ավարտել է Թիֆլիսի, 1932թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Երևանում նա կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: Եղել է նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին ուսուցիչը: 1938-1956թթ. Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, 1943-1945թթ.` Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Այվազյանը յուրովի է համադրել էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգները: Ժողովրդականություն են վայելում նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» երգերը:
Այվազյանի «Թափառնիկոս», «Պարոն Մինթոևը Փարիզում» կոմիկական օպերաները բեմադրվել են Երևանի օպերայի և բալետի թատրոնում, իսկ «Ատամնաբույժն արևելյան», «Աշուղ Մուրադ», «Երջանիկ օր», «Սեր աստղերի տակ» օպերետները՝ երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այվազյանը հեղինակ է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների՝ սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի և այլն:
Գրել է կինոերաժշտություն «Ձյունե թագուհին» (1957թ., «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա, Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957թ.), «Ինչու՞ է աղմկում գետը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ., վավերաֆիլմ) և այլ կինոնկարների համար:
Ջակոմո Պուչչինի
Ջակոմո Պուչչինի (դեկտեմբերի 22, 1858թ.- նոյեմբերի 29, 1924թ.), մեծանուն օպերային երգահան։ Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգներից մեկը՝ «Nessun Dorma», դուրս գալով օպերայի շրջանակներից, դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։
Ջակոմո Պուչչինին ծնվել է երաժշտի ընտանիքում։ Հոր մահվանից հետո տղային ուղարկում են ուսանելու քեռու մոտ։ Այնուհետև Պուչչինին աշխատել է եկեղեցական երգչախմբում որպես երգեհոնահար։
1882 թվականին Պուչչինին մասնակցում է մեկ գործողությամբ օպերաների մրցույթին, սակայն մրցանակ չի ստանում: Ավելի ուշ նրա «Wilis» օպերան բեմադրվում է Teatro dal Verme-ում։
Այս օպերան գրավում է Ջուլիո Ռիկորդի ուշադրությունը, ով այդ ժամանակ հայտնի հրատարակչական տան ղեկավարն էր։ Նա Պուչչինիին պատվիրում է գրել նոր օպերա։ Այդ օպերան «Էդգարն» էր։
Պուչչինիի երրորդ՝ «Մանոն Լեսկո» օպերան, ի տարբերություն նախորդների՝ առավել մեծ հաջողություն է ունենում։ «Տուրանդոտ» օպերան էլ երգահանի մահվան պատճառով անավարտ է մնում։